Հնդկացի ցեղի առաջնորդի նամակը: Ես ուզում եմ իմանալ:

Безымянный«Ինձ համար միևնույնն է` դու ինչպես ես գումար վաստակում:
Ես ուզում եմ իմանալ` ինչի՞ց է քո սիրտը ցավում: Դու համարձակվո՞ւմ ես երազել, որպեսզի իրականություն դառնան քո ամենանվիրական ցանկությունները:
Ինձ համար միևնույնն է` դու քանի տարեկան ես:
Ես ուզում եմ իմանալ` դու կարո՞ղ ես համարձակություն ունենալ ծիծաղելի լինել հանուն սիրո, հանուն երազանքների, հանուն արկածների, որոնք մարդիկ կյանք են կոչում:
Ինձ համար միևնույնն է` լուսինը ո՞ր դիրքում է գտնվում քո կենդանակերպում և, որ մոլորակներն են նրան շրջապատում:
Ես ուզում եմ իմանալ` դու գիտե՞ս կսկիծը, եղե՞լ ես վշտի հատակում: Կկարողանայի՞ր ոտքի կանգնել և ավելի բաց լինել աշխարհի առաջ այն դեպքում, երբ քեզ դավաճանել են և, կամ դողացե՞լ ես նոր ցավի վախից:
Ես ուզում եմ իմանալ` կարո՞ղ ես դիմանալ իմ կամ քո ցավին` չթաքցնելով, չմեղմելով և ամեն ինչ շտկել չփորձելով:
Ես ուզում եմ իմանալ` կարողանո՞ւմ ես ապրել իմ կամ քո ուրախությամբ, կարողանո՞ւմ ես լինել խենթ և պարել ինչպես խելառ: Կարո՞ղ ես արդյոք լցվել այնպիսի երանությամբ, որ երջանկությունը ներսիցդ հորդի: Կարո՞ղ ես մոռանալ ամեն ինչի մասին, նույնիսկ այն մասին, որ դու մարդ ես, նույնիսկ այն մասին, որ դու քայլում ես երկրի վրա: Դու կարո՞ղ ես թռչել…
Ինձ համար միևնույնն է` արդյոք քո խոսքերը ճշմարիտ են:
Ես ուզում եմ իմանալ` դու կարո՞ղ ես հիասթափեցնել մնացածին, որպեսզի հետևես քո ճշմարտությանն ու լինես ազնիվ ինքդ քո հանդեպ: Կարո՞ղ ես դիմանալ դավաճանության մեղադրանքներին` չծախելով հոգիդ: Կարո՞ղ ես հեգնել հավատը` մնալով այնպիսին, ում կարելի է վստահել:
Ես ուզում եմ իմանալ` կարո՞ղ ես ամեն օր քո ներսում ուժ գտնել տգեղի մեջ գեղեցիկը տեսնելու:
Ես ուզում եմ իմանալ` կարո՞ղ ես ապրել` գիտակցելով իմ կամ քո պարտությունը, (դրանք միևնույն բաներն են) և, այսուհանդերձ կանգնել լճի ափին ու գոռալ մեծ, արծաթափայլ լուսնին. «Այո՜»:
Ինձ համար միևնույնն է` որտեղ ես ապրում և որքան փող ունես դու:
Ես ուզում եմ իմանալ` դու կարո՞ղ ես վշտի և հուսահատության գիշերվանից` լաց լինելուց և անտանելի ցավից հոգնած վեր կենալ և անել այն, ինչի կարիքն ունեն մեր երեխաները:
Ինձ համար միևնույնն է` ով ես դու և ինչպես ես այստեղ հայտնվել:
Ես ուզում եմ իմանալ` դու կարո՞ղ ես ինձ հետ միասին կանգնել կրակի մեջտեղում` առանց խելագարվելու:
Ինձ համար միևնույնն է` դու ինչ գիտես, և ով է քեզ սովորեցրել:
Ես ուզում եմ իմանալ` ինչո՞վ է լցված ներսդ: Ի՞նչ կմնա, երբ ոչինչ չլինի:
Ես ուզում եմ իմանալ` դու կարողանո՞ւմ ես ինքդ քեզ հետ մենանալ: Քեզ դո՞ւր գալիս ես դատարկության արտացոլանքի մեջ»:
Թարգմանությունը ռուսերենից՝ Նունե Մովսիսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s