օլիմպիկ

«Մխիթար   Սեբասատացի» կրթահամալիր

Գարուն մեդիաօլմպիադա 2012

Անցկացման կարգը և բովանդակությունը

Մեդիաօլիմպիադան մի ամբողջական պտույտ կատարեց: Սկսեցինք 2011թ. գարունից: Հիմա 2012թ. գարունն է,  և սկսվել է  «Գարուն 2012» մեդիաօլիմպիադան: Այս տարվա « Օլիմպիկը» ավելի կենդանի, դինամիկ, գործնական կլինի: Որ կրտսեր դպրոցի բոլոր սովորողները պիտի մասնակցեն, բոլորը գիտեն: Այս անգամ ընտանիքի անդամները, ծանոթները, բարեկամները ավելի շատ պիտի աջակցեն սովորողներին, որովհետև ծառ ու ծաղիկ տնկելը, թաղար ստեղծելը, սածիլներ ստանալը   պարտադիր են: Նաև Զատիկ է: Ուրեմն՝ զատկական կերակուրներ, բանահավաքություն, զատկական ծիսական պարագաներ:

Հայերեն գրատպության 500 ամյակն է: Դե պարզ է, մենք էլ ենք գրքեր ստեղծելու, բայց մեդիագրքեր՝ կենդանի, հետաքրքիր, գունագեղ, տարբեր լեզուներով:

Խրախուսվելու են ընտանեկան, խմբային նախագծերն ու աշխատանքները:

Բոլոր առաջադրանքների կատարումը պարտադիր չէ :

Սիրելի՛ սովորողներ, հայրիկ-մայրիկներ, տատիկ-պապիկներ, այլ հարազատներ, ընկերներ և ծանոթներ, տեսնո՞ւմ եք՝ որքան գործ ունենք:

Մեդիաօլիմպիադայի առաջադրանքները կտեղադրվեն «Պարտեզ» ամսագրում   «ՕԼԻՄՊԻԿ»  նշումով:

Ձեր աշխատանքները  ուղարկեք partez-partez@mskh.am կամ aida.petrosyan@mskh.am  հասցեով:  Ընտրված աշխատանքները կտեղադրվեն «Պարտեզ» -ում:

Սկսեցինք:

Սովորողի (կամ աշխատախմբի անդամների) անունը ազգանունը

ՆԻԿՈԼԼՅԱՆ ՌՈՒԶԱՆ

 

Լուսանկարը

Էլ. Հասցեն_Nikolyan-r@mskh.am

Տան հասցեն-Նոր Խարբերդ  3փ.38տ.

Հեռախոսի համարը…………

Դպրոցը  դասարանը……..Քոլեջ` 2-րդ կուրս

Դասվարի կամ դասղեկի անունը, ազգանունը, լուսանկարը,  էլ. հասցեն

Ներկայանում ենք

Ես-Նիկոլյան Ռուզանն եմ, ծնվել եմ 1992թ.Հունվարի 26-ին:

Իմ սիրած զբաղմունքը-Հետաքրքիր պատմություններ կարդալն է:

Իմ չսիրած զբաղմունքը –Այն է, որ ոչնչով չես զբաղվում:

Իմ ծնողների մասնագիտությունը

Ծնողներիդ հետ հարցազրույց վարի՛ր կամ թող իրենք պատմեն իրենց մասնագիտության մասին:

Ներկայանում են՝ անուն, ազգանուն, տարիք

Նիկոլյան Վահան –55տ.:

Դավթյան Անահիտ—50տ.:

Ի նչ մասնագիտություն ունեն

Հայրս մասնագիտությամբ  ՍԼԵՍԱՐ  է:

Մայրս`ԿԱՐՈՂ, ՄՈԴԵԼԱՎՈՐՈՂ:

Ի նչ է անում այդ մասնագիտության տերը

-Նրանք երկուսն  էլ, այժմ  իրենց մասնագիտությամբ չեն աշխատում:

Ինչով է դա օգտակար –Կարելու առումով, որ ինքդ կարող ես կարել, այլ ոչ թե դիմել մասնագետի:Իսկ մեխանիզմներ նորոգելը`ինչ որ չի աշխատում կարող ես արագ վերանորոգել, և այն կսկսի լավ աշխատել:

Ինչպիսի մարդը կարող է այդ մասնագիտությունը ընտրել-Նրանք ովքեր` կարելու, և մեխանիզմներ նորոգելու կարողություններ ունեն:

Այդ առիթով ինչ խորհուրդ կտան մյուսներին –Ընտրել այնպիսի մասնագիտություն, որը իրենց համար  հետաքրքիր է և սիրելի :

Համբարձման տոն

Համբարձման տոնը մեր եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ

օրը: Այս տարի այն նշվեց հունիսի 2-ին:

«Համբարձում» նշանակում է բարձրացում: Համաբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության:

Համբարձման տոնի հետ կապված հայերն  ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Օրինակ, հնում հայերը տոնի նախորդ օրը կատարում  էին ծաղկահավաք, իսկ Համաբարձման օրը`վիճակահանություն, որի ընթացքում պարզում էինթե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Այնուհետև ապագա հարսնացուին հարսի զգեստ էին հագցնում և վիճակահանության մասնակից բոլոր աղջիկները կժերով և ծաղիկներով շրջում էին տնետով: Այս ամենը ուղեկցվում էր երգով, կատակներով, դրամահավաքությամբ: Այս գեղեցիկ սովորությունը այժմ շատ քիչ գյուղերում է պահպանվել:

Այս տարի Համբարձման տոնը հաստատվեց նաև որպեսԳեղարդի ուխտի օր: Հունիսի 2-ին մեծ թվով  ուխտավորներ տարբեր թեմերից այցելել էին Գեղարդ` միասին նշելու այդ գեղեցիկ տոնակատարությունը:

Տոնակատարության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող գեղարդը, որով խոցել էին խաչին գամված Հիսուսին` պարզելու, արդյոք

Ողջ է, թե մեռած, հանդիսավոր արարողությամբ բերվեց Գեղարդավանք:

Ուխտավոր հավատացյալները հնարավորություն ունեցան տեսնելու և համբուրելու այն: «Վայոց Ձոր»թեմի քարոզչության կենտրոնը Եղեգնաձորի, Գետափի, Մալիշկայի իր խմբերի երիտասարդների հետ միասին` թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի օրհնությամբ ուխտագնացություն կազմակերպեց դեպի Գեղարդարդավանք: Այս մեծ արարողությանն  իր գործուն մասնակցությունն ունեցավ նաև թեմի հոգևոր հովիվ

Տեր Վազգեն քահանաՀովհաննիսյանը`

Սուրբ Պատարագի ավարտից հետո Հաղորդություն տալով Գեղարդ այցելած հավատավոր ժողովրդին: Պատարագի ավարտից հետո Եկեղեցու բակում կազմակերպված շուրջ պարին միացավ նաև Վայոց Ձոր թեմի երիտասարդաց խումբը` կիսելով այն մեծ ուրախությունը, որն ուներ ներկա յուրաքանչյուր հավատացյալ:

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ

Հիսուս Քրիստոսի երկինք համբարձման հիշատակության օրն է, որ Հայ Առաքելական եկեղեցին, իբրև Տերունի տոն, նշում է Քրիստոսի հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժականությամբ՝ ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը հանդիպող հինգշաբթի։
Հարությունից հետո Քրիստոս 40 օր շարունակում է մնալ երկրի վրա և երևալ իր աշակերտներին։ Քառասուներորդ օրը Հիսուս վերջին անգամ երևում է իր առաքյալներին, օրհնում ու պատգամներ տալիս նրանց, որից հետո համբարձվում է երկինք։
Քրիստոսի համբարձման մասին վկայում են Մարկոս և Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև «Գործք առաքելոց»-ում։
«Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խոսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ և նստեց Հօր աջ կողմը»
Քրիստոսի համբարձման տոնը հայ ժողովրդի ամենասիրած տոներից է, որն ուղեկցվում է նաև ժողովրդական
հանդիսություններով։
Հայ Առաքելական Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օրը։ Պատմության թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում։ Ի հիշատակություն պատմական այդ օրվա Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առիթով մատուցվող սբ. պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք։

Գարո՞ւն…գարուուոո՜ւն…

Գարնանային ֆոտոցուցադրություն

ԾԻՐԱՆ

ՍՄԱՌՈԴԻՆԱ

 

ԴԵՂՁ

ԽԱՂՈՂ

ԽՆՁՈՐ

ԾԻՐԱՆ

ԴԵՂՁ

Այգու մասին. պատմեք ձեր կամ ձեր ծանոթի այգու մասին՝

ո՞ւմ այգին է, ով է մշակում— Մեր այգին է, մշակում են` հայրիկս և պապիկս:

որտե՞ղ է գտնվում այգին— Մեր տան դիմաց:

քանի՞ ծառ կա— 15-ից  ավելի ծառեր:

դրանցից քանի՞սն է պտղատու- Բոլորն էլ պտղատու են:

ի՞նչ մրգերի ծառեր են- Խաղողի , խնձորի, ծիրանի , դեղձի,բալի, թթի, ծառեր են:

էլ ի՞նչ է աճում այգում- Տարբեր բանջարեղեններ:

կենդանիներ կամ թռչուններ պահո՞ւմ են այնտեղ, եթե՝ այո, ապա՝ ինչ կենդանիներ-Պահում ենք հավ:

Գյուղատնտեսական խորհուրդներ

Ինչը ինչպես են ցանում կամ տնկում, ինպես են խնամում-մշակում: —Ամեն բույս պետք է մշակել միմիայն սիրով, որպեսզի բերքը առատ լինի:

Այլ օգտակար խորհուրդներ մեծերից և փոքրերից:

Գարնանային բանահավաքություն՝

Մեծերից գարնանը վերաբերող առածներ գրի առ կամ ձայնագրի՛ր, կամ էլ նկարահանի՛ր: Ձայնագրությանը կամ նկարահանումը տեղադրի՛ր համացանցում (որտեղ հարմար ես գտնում) և հղումը տո՛ւր այստեղ:

Շարունակի՛ր պատմությունը :

Շա՜տ առաջ աշխարհում երկու գարուն կար՝ մեկը ապակուց էր, մյուսը՝թելից: Նրանք ապրում էին միասին:Մի օր վիճեցին թե ով պետք է հեռանա և մեկը մնա:Ապակուց գարունը ասաց, որ ինքը պինդ է և պետք է ինքը մնա:Թելից գարունը ասաց, որ եթե ուժեղ քամի լինի նա  կկոտրվի, և դրա համար ինքը պետք է մնա:Քանի որ թելը դիմացկուն է: Ապակե գարունը ասաց,որ մարդը մկրատով կտրի այլևս դիմացկուն չես  լինի:Եվ նրանք որոշեցին երկուսն էլ հեռանալ և իրենց տեղը զիճել  կանաչ, պայծառ, ուրախ գարնանը:

 

Կամ սա շարունակի՛ր.

Մի փոքրիկ տան մեջ մի փոքրիկ բույն կար: Այդ փոքրիկ բնում երկու փոքրիկ մուկ էր ապրում:Մեկը սպիտակ էր, մյուսը` սև:Նրանք երկու քույրիկներ էին:Մի օր փոքրիկ քույրիկը հիվանդանում է , և բժիշկները նրան ապրելու հույս չեն տալիս: Նրանք ոչ մի բարեկամ չունեին, և այդ մտածմունքից` թե ինչ է լինելու փոքրիկ քույրիկի հետ, մեծ քույրն էլ է ծանր հիվանդանում: Եվ այսպես ծանր հիվանդության պատճառով երկու քույրիկները նույն օրը մահանում են:Եվ մկների թագավորը քաղաքի կենտրոնում կանգնեցնում է մկնիկ  քույրիկների արձանը:Որպեսզի մյուս մկերը միշտ հիշեն նրանց:

Կուզես՝ սա շարունակի՛ր.

Մի մարդ կար: Այս մարդն ուներ երկու ոտք: Այս ոտքերը երբեք չէին կռվում:Բայց մի օր նրանք կռվեցին: ՄԻ ոտքը ուզում էր պարել, մյուսը` քայլել:Նրանք սկսեցին վիճել:Եկան ոստիկանները և նրանց ձեբակալեցին:Եվ հինգ տարով բանտարկեցին:Եվ այդ հինգ տարվա ընդացքում  ոչ նրանք քայլեցին, և ոչ էլ պարեցին:Անցավ այդ հինգ տարին և նրանք  ազատ արձակվեցին:Եվ դա նրանց համար դաս եղավ, որ այլևս չվիճեն , այսուհետ ապրեն հաշտ ու խաղաղ:

Ինչպե՞ս աշխատեցիր « Օլիմպիկ» -ով:

Ի՞նչ դիտողություններ և առաջարկներ ունես:-Ես շատ հավանեցի, լավ և հետաքրքիր թեմաներ էին:Դիտողություններ չունեմ:

Ո՞վ և ինչպե՞ս օգնեց քեզ:-Ես ինքս եմ գրել:

Եվ ստացվեց « Օլիմպիկ»   անունով ընթերցարան:— Այո իհարկե ստացվեց:

Ի՞նչ ես կարծում՝ ինչպիսին ստավեց այն և ինչո՞ւ ես այդպես կարծում:

Շատ լավ ստացվեց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s